51-ամյա արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն, որը գլխավորում է Մադրիդի «Ատլետիկոն», արձագանքել է այն շշուկներին, թե 30-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է վերադառնալ մադրիդյան ակումբ․
«Հույս ունեմ՝ Գրիզմանը կկարողանա փոխել իրավիճակն ու մեծ հաջողությունների հասնել «Բարսելոնայում»,- ասել է Սիմեոնեն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել,թե «Բարսելոնան» և «Ատլետիկոն» դիտարկում են Գրիզմանին Սաուլ Նիգյեսի հետ փոխանակելու տարբերակը։ Ընդ որում Գրիզմանը միայն երկու տարբերակ է դիտարկում՝ կարիերան «Բարսելոնայում» շարունակելը, կամ «Ատլետիկո» վերադառնալը։ Սաուլն էլ նախընտրում է կատալոնական ակումբ տեղափոխվելը, քան՝ անգլիական։