Բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» դուրս եկավ Լիբերտադորեսի գավաթի քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչի պատասխան խաղում Բելո Հորիզոնտեի թիմը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց արգենտինական «Բոկա Խունիորսին»՝ 3: 1:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի ՝ 0: 0: Արգենտինայում թիմերը խաղացել էին նույն հաշվով, ուստի հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում:
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բելեկյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 81-րդ րոպեին։