Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կիսվել է Եվրոպայի չեմպիոն դառնալու վերաբերյալ իր կարծիքով:
«Լինելով Եվրոպայի չեմպիոն՝ ինձ լավ եմ զգում: Հոյակապ զգացողություն, ես երջանիկ և ուրախ եմ բոլոր իտալացիների համար: Մենք անհավանական բան արեցինք: Այս Իտալիան կմնա պատմության մեջ:
Այս հաղթանակը և 2006 թվականի Աշխարհի գավաթում հաղթանակը միանշանակ կարելի է համեմատել: Գավաթներ նվաճելու համար մեծ սխրանքներ են պետք գործել, և այդ տղաներն արել են դա:
Գաղտնիքն այն է, որ մենք մեր ճանապարհը սկսեցինք երեք տարի առաջ և այս գեղեցիկ տղաների հետ հասանք այս օրվան: Մենք սկսեցինք մեզ թիմ զգալ, ինչը ԵԱ-ում տղաներն ապացուցեցին», — մեջբերում է իտալացուն Sky Sport Italia-ն: