«Արարատ-Արմենիան» վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել Վրաստանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան թիմը 3-0 հաշվով հաղթել է վրացական «Սիոնի» ակումբին։ Այդ խաղում դուբլ է ձևակերպել Յուսուֆ Օտուբանջոն, մեկ գոլ էլ խփել է Արմեն Հովհաննիսյանը։