ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին, ինչպես նաև պատմել է, թե ինչ հարաբերությունների մեջ է փարիզցիների բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ․
«Ինձ դուր է գալիս խաղալ լավագույն ֆուտբոլիստների հետ, իսկ Մեսսին լավագույններից է աշխարհում։ Ես միշտ ասել եմ, որ նրա համար միշտ տեղ կգտնվի իմ թիմում։
Չնայած նրան, որ Նեյմարը խաղացել է «Բարսելոնայում», իսկ ես՝ «Ռեալում», մենք լավ հարաբերությունների մեջ ենք։ Նա ինձ հաղորդագրություն ուղարկեց՝ համոզելով տեղափոխվել ՊՍԺ։ Ես գնահատում եմ նման վերաբերմունքը»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Ռամոսը «Ռեալից» հեռացել է հունիսի վերջին՝ պայմանագրի ժամկետի ավարտին։ «Արքայական ակումբի» կազմում նա հանդես է եկել 2005 թվականից։ 35-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Գավաթում, 4 անգամ՝ Սուպերգավաթում, 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 3 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, 4 անգամ էլ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։