Արգենտինայի հավաքականի և «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը պատմել է ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսիի հանդեպ իր վերաբերմունքի մասին․
«Ես անգամ կյանքս կարող եմ տալ նրա համար, ցանկանում եմ մեռնել նրա համար։ 4 կամ 5 ամիս առաջ ես նրան ասացի, որ ցանկանում եմ, որ նա հաղթի Ամերիկայի Գավաթը ինձնից շուտ։ Եվ դա ճիշտ է։ Ես ցանկանում էի դա, ինչպես բոլոր արգենտինացիները։ Մի՞թե արգենտինացին չի ցանկանա, որ Մեսսին հաղթի։ Նույնիսկ բրազիլացիներն էին ցանկանում, որ Արգենտինան նվաճի Գավաթը․ միայն Մեսսիի պատճառով»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Ole-ն։
Հիշեցնենք՝ Ամերիկայի Գավաթի եզրափակչում Արգենտինան հաղթեց Բրազիլիային՝ 1-0։ Մեսսին իր առաջին տիտղոսը նվաճեց Արգենտինայի հավաքականի կազմում՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերում տարած հաղթանակից հետո։
Մեսսին ավելի վաղ Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի 2014 թվականի առաջնության արծաթե մեդալակիր։ Նա նաև երեք անգամ դարձել է Ամերիկայի Գավաթի արծաթե մեդալակիր (2007, 2015, 2016) և մեկ անգամ՝ բրոնզե (2019)։