Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն արդեն Տոկիոյում է, որտեղ հուլիսի 23-ին մեկնարկելու են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Մարզուհին լուսանկարներ է հրապարակել Ճապոնիայի մայրաքաղաքից:
Հիշեցնենք՝ այս մարզաձևում Էլմիրան Հայաստանի միակ ներկայացուցիչն է:
Նա ուղեգիրը նվաճել է Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնության արդյունքների վերջնահաշվարկով՝ ատրճանակ, 10 մետր մրցաձևում: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում հայ մարզուհին 70 մասնակիցների պայքարում 575 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ, որտեղ ևս գրանցել է 5-րդ արդյունքը:
Օլիմպիական խաղերին Էլմիրա Կարապետյանը մեկնել է ՀՀՖ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ: