Նոր մրցաշրջանին ընդառաջ ակումբներն ընկերական խաղեր են անցկացնում:
Մյունխենի «Բավարիան» 2-3 հաշվով պարտվել է «Քյոլնին»: Բավարական թիմից աչքի են ընկել Զիրկզին ու Սիեբը:
Լոնդոնի «Արսենալը» 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը «Ռեյնջերսի» հետ: Արտետայի թիմից աչքի են ընկել Տավարեսն ու Նկետիան:
«Տոտենհեմը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է խաղացել «Լեյթոնի» հետ»: Լոնդոնյան թիմից գոլը խփել է Շարլետը:
ՊՍԺ-ն 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը «Շամբլիի» հետ: ՊՍԺ-ից աչքի են ընկել Իկարդին ու Սիմոնսը: