Ա Սերիայի «Սպեցիա» ակումբը ՖԻՖԱ-ի կողմից տրանսֆերային գործարքներ իրականացնելու արգելք է ստացել՝ չորս տրանսֆերային պատուհանի համար, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի, ակումբը նման պատժի է արժանացել 2013-ից 2018 թվականներին մինչեւ 18 տարեկան ֆուտբոլիստների գրանցման վերաբերյալ FIFA-ի կանոնները խախտելու համար: Պատիժն ուժի մեջ կմտնի այս տարվա հունվարից:
Նաև իտալական ակումբը կվճարի 450 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ իտալական ակումբը Ա Սերիայի ուղեգիր էր նվաճել 2020/21 մրցաշրջանից առաջ և ավարտված մրցաշրջանի արդյունքներով պահպանել էր իր տեղը էլիտայում։