Կանանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբում:
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Ուկրաինայի հետ և պարտություն կրեց 66:79 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Եագուպեանը, ով վաստակեց 25 միավոր:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 17-ին՝ մրցելով Հունաստանի ընտրանու հետ:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 51-88 հաշվով պարտվել էր Շվեյցարիայի հավաքականին: