2022/2023 մրցաշրջանից սկսած Ա Սերիայի թիմերին կարգվելվի խաղալ այնպիսի մարզահագուստներով, որոնց վրա կգերակշռի կանաչը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Նման սահմանափակումների հիմնական պատճառն այն է, որ Իտալիայի առաջնությունը համագործակցում է խոշոր հեռուստատեսային ընկերությունների հետ, և նրանք մտավախություն ունեն, որ կանաչ մարզահագուստով ֆուտբոլիստները կձուլվեն խոտածածկի հետ, ինչը կփչացնի պատկերը։
Ա Սերիայի ղեկավարությունը որոշել է նախապես հայտարարել կանաչ մարզահագուստների արգելքի մասին, որպեսզի ակումբները մեկ տարվա ընթացքում հեշտորեն կարողանան իրենց մարզահագուստը հարմարեցնել նոր պահանջներին։
Նշենք՝ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում մի քանի թիմ իսկապես ուներ կանաչ մարզահագուստ։ Ավելին, «Սասուոլոյի» հիմնական մարզահագուստը հենց կանաչ է։ Հեռուստաընկերությունների կարծիքով, անգամ «Սասուոլոյի» մարզաշապիկի վրա առկա սև գծերը չեն փրկում իրավիճակը։