Իտալական Միլանը հետաքրքրված է «Ռիվեր Փլեյթի» հարձակվողով: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը:
21-ամյա հարձակվող Ջուլիան Ալվարեսը կարող է միանալ «ռոսոներիներին» այս ամռանը: «Ռիվեր Փլեյթի» հետ խաղացողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022 թվականը:
Հիշեցնենք, որ «Միլանն» երկարատեւ դադարից հետո այս տարի մասնակցելու է Չեմպիոնների լիգայի մրցաշարին:ՓԿ