«Մանչեսթեր Սիթին», որի տեխնիկական հովանավորն է Puma-ն, ներկայացրել է նոր տնային մարզահագուստը 2021/22 մրցաշրջանի համար:
Մարզաշապիկը պատրաստված է ակումբի դասական՝ երկնագույն գույներով և ոգեշնչված է այն լեգենդար գոլով, որը 2012 թվականին չեմպիոնություն բերեց «Մանչեսթեր Սիթիին»: Օձիքին գրված է 93:20 — սա Քուինզ Պարկ Ռեյնջերսի հետ խաղում Սերխիո Ագուերոյի հաղթական գոլի ժամանակն է: