Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պահել ու Մեծ Բրիտանիայից իր հետ վերցրել է շոտլանդական թերթի համարը, որում ինքը պատկերված է թերթի շապիկին՝ «Խիզախ սիրտը» ֆիլմի հերոսի կերպարում։
Իտալիայի հավաքականի մամուլի քարտուղարության՝ ինքնաթիռից հրապարակած տեսանյութում երևում է թերթը՝ Մանչինիի մոտ դրված։
I canti, i cori, la festa dei nostri ‘ sul volo verso #Roma #Nazionale #Azzurri #VivoAzzurro #EURO2020 pic.twitter.com/0jcyXDPtTF
— Nazionale Italiana ⭐️⭐️⭐️⭐️ (@Vivo_Azzurro) July 12, 2021
Հիշեցնենք՝ շոտլանդական The National թերթը այսօրվա շապիկը նվիրվել է Մանչինիին՝ նրան պատկերելով «Քաջ սիրտը» ֆիլմի գլխավոր հերոս Ուիլյամ Ուոլեսի կերպարում․
«Փրկիր մեզ , Ռոբերտո։ Դու մեր վերջին հույսն ես»,- գրված էր թերթի շապիկին։
«Քաջ սիրտը» ֆիլմը պատմում է Շոտլանդիայի՝ անգլիական տիրապետությունից անկախանալու համար մղող պայքարի մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ուիլյամ Ուոլեսը, շոտլանդացիների առաջնորդն է․ նրան մարմնավորել է Մել Գիպսոնը։