Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակչում մրցում է Անգլիայի հետ և խաղի արդեն 2-րդ րոպեին գոլ է ընդունել սեփական դարպասը: 2020 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ իտալացիներն առաջինն են գոլ ընդունում:
18 խաղ անընդմեջ իտալացիները մրցակիցներին թույլ չէին տվել առաջ անցնել հաշվի մեջ: Վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 4-ին, երբ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին բացեց խաղի հաշիվը Ազգերի լիգայի խաղում:
Իտալիայի հավաքականը, Անգլիային պարտվելու դեպքում, կարող է ևս մեկ խաղ ընդհատել՝ 32 խաղ առանց պարտության: