Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին (36 տարեկան և 331 օրական) դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության ամենատարեց ավագը՝ շրջանցելով Ջանլուիջի Բուֆոնին, որը Եվրո-2012-ի եզրափակչին խաղացել է Իսպանիայի դեմ (34 տարեկան 154 օրական):
Այս մրցաշարում Կյելինին 4 խաղի է մասնակցել՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով Ուելսի և Ավստրիայի դեմ:
Կենտրոնական պաշտպանի համար այս խաղը 95-րդն է ազգային հավաքականի մարզաշապիկով: