Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն:
Անգլիական թիմի ներկայացուցիչները հետևել են Դեմբելեի խաղին Ֆրանսիայի գավաթի խաղարկության՝ «Նանտի» դեմ խաղում:
«Յունայթեդը» պատրաստ է 23-ամյա խաղացողի համար առաջարկել 50 մլն եվրո: Սուլշերը սկսել է հետաքրքրվել հարձակվողի ծառայություններով Ռեշֆորդի վնասվածքից հետո:
Այս մրցաշրջանում առաջնությունում Դեմբելեն դարձել է 11 գոլի հեղինակ: