«Ռեալը» պաշտոնապես հայտնել է «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ռեյնիերին ձեռք բերելու մասին:
18-ամյա բրազիլացին «արքայական» ակումբի հետ մինչև 2026 թվականը պայմանագիր է ստորագրել:
«Ռեալը» հեռանկարային ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո:
Ռեյնիերը «Կաստիլյային» միանալու է փետրվարի 9-ին:
Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը 14 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: