ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին մեկնաբանել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագրի կնքումը․
«Փարիզն այսօր դիմավորում է ժամանակակից լավագույն ֆուտբոլիստներից մեկին։ Մենք երջանիկ ենք, որ Սերխիոն միացել է մեզ։ Ռամոսը կատարյալ ֆուտբոլիստ է, պատմության լավագույն պաշտպաններից մեկը։
Նա ի ծնե մարտիկ է, առաջատար ու իսկական պրոֆեսիոնալ։ Նրա փորձն ու ամբիցիաները համապատասխանում է մեզ։ Ես հպարտ եմ Ռամոսին տեսնել ՊՍԺ-ի մարզաշապիկով ու գիտեմ, որ մեր երկրպագուները նրան լավագույնս կողջունեն»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։
Ռամոսը 16 տարի Մադրիդի «Ռեալում» անցկացնելուց հետո այս ամառ հեռացավ իսպանական թիմից՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Նա ազատ խաղացողի կարգավիճակով համալրեց ՊՍԺ-ի կազմը՝ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կնքելով ֆրանսիական ակումբի հետ։