Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները զվարճացրել են երկրպագուներին Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակչի՝ Դանիայի հետ խաղից առաջ:
Մեյսոն Մաունթը, Ջեյդոն Սանչոն, Բուկայո Սական, Դեկլան Ռայսն ու այլ ֆուտբոլիստները լողավազանում լողացել են փչովի միաեղջյուրների վրա: Այս կերպ անգլիացիները պատրաստվել էին նաև աշխարհի 2018 թվականի առաջնության խաղերից մեկին:
«Նրանք վերադարձել են»,- ասվում է Անգլիայի հավաքականի՝ Թվիթերի էջում կատարած գրառման մեջ:
THEY’RE BACK! 🤩🦄 pic.twitter.com/zoTj9pFfoJ
— England (@England) July 4, 2021
Անգլիա-Դանիա հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին: Եվրո-2020-ի երկրորդ ֆինալիստը հայտնի կդառնա Իտալիա-Իսպանիա խաղից հետո: