«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել ընտանեկան հանգստից։
Պորտուգալացին լուսանկարվել է Ջորջինայի և երեխաների հետ․
«Ժամանակն է սիրելիների հետ հանգստանալու»,- գրել է Ռոնալդուն։
It’s time to rest with my loves ⚓️💙 pic.twitter.com/maxx9zsUYR
— Cristiano Ronaldo (@Cristiano) July 4, 2021
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրիշտիանուն ցանկանում է շարունակել կարիերան թուրինյան ակումբում։ Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվող Ժորժե Մենդեշն արդեն «Յուվենտուսի» ղեկավարությանը տեղյակ է պահել Ռոնալդուի՝ մինչև 2023 թվականի հունիսը պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին։
Թուրինյան ակումբում ժամանակ են խնդրել մտածելու համար, քանի որ համաճարակի պատճառով ակումբի համար դժվարացել է Ռոնալդուի աշխատավարձը վճարելը, ինչը տարեկան 31 մլն եվրո է կազմում։
Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2018 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում»։ 36-ամյա պորտուգալացի հարձակվողը դարձել էր Իտալիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն՝ 29 գոլով։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցում էր Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։ Նա դեռևս առաջնության լավագույն ռմբարկուն է՝ խփած 5 գոլով։