«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը գոլի հեղինակ դարձավ Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի Ուկրաինայի դեմ խաղում (0-4):
Այս գոլն առաջինը դարձավ կիսապաշտպանի համար ազգային թիմի կազմում։ Գոլի հեղինակ դառնալու համար Հենդերսոնից 62 խաղ պահանջվեց։ Նա Անգլիայի հավաքականում հանդես է գալիս 2010 թվականից։
Հենդերսոնից բացի, այս խաղում աչքի ընկան Հարի Քեյնը (դուբլ) և Հարի Մագուայերը։
Անգլիացիները հուլիսի 7-ին կիսաեզրափակչում կմրցեն Դանիայի ընտրանու դեմ։