Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան 4 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի հետ խաղի 79-րդ րոպեին Սպինացոլան, արցունքն աչքերին, լքեց խաղադաշտը պատգարակով։
Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է իտալական թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Աղբյուրի փոխանցմամբ, Սպինացոլայի մոտ աքիլեսյան գարշապարի վնասվածք է ախտորոշվել։ Սպասվում է, որ վերականգնման համար իտալացի խաղացողից 4 ամիս կպահանջվի։