Երևանի «Արարատը» հայտարարել է հարձակվող Սերժ Դեբլեին ձեռք բերելու մասին:
«Արարատ» տեղափոխվելու որոշումը կայացրեցի մարզչի հետ խոսելուց հետո։ Ինչպես գիտեք, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ խաղացել եմ «Շիրակում» և լավ հարաբերություններ էի պահպանում իր հետ։ Հուսով եմ՝ իմ փորձով և որակներով կկարողանամ օգնել թիմի հասնել չեմպիոնական տիտղոսին և որքան հնարավոր է լավ ելույթներ կունենանք եվրոպական ասպարեզում։ Գիտեմ, որ թիմը նախորդ մրցաշրջանում երկար ժամանակ գլխավորել է մրցաշարային աղյուսակը և միայն վերջին հինգ տուրերում է ձեռքից բաց թողել չեմպիոնությունը։ Այստեղ տեսնում եմ, որ լավ թիմ է հավաքված և հուսով եմ, որ այս տարի կկարողանանք չեմպիոն դառնալ»,- նշել է «Արարատի» նորեկ Սերժ Դեբլեն
Սերժ Դեբլեն «Արարատում» հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախրյանը ArmSport-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Դեբլեմ միանալու է թիմին: