«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության ոլորտում:
Tribalfootball-ը հայտնում է, որ եթե «քաղաքաբնակները» չկարողանան ձեռք բերել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, ապա նրանք կփորձեն ձեռք բերել Գրիզմանին:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ֆրանսիացու տաղանդի սիրահար է: «Բարսելոնան» կարող է մտածել Գրիզմանին վաճառելու մասին՝ աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը մեղմելու համար:
Ավելի վաղ Գրիզմանը հայտարարել է, որ կցանկանար կարիերան ավարտել MLS-ում: