«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն մեկնաբանել է ազգային թիմի՝ Ավստրիայի նկատմամբ տարած հաղթանակն ու Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում հայտնվելը։
«Իհարկե, մենք գոհ ենք, որ հավաքականը դուրս եկավ հաջորդ փուլ, բայց մենք մի քանի կիլոգրամ կորցրինք լարվածությունից։ Այլ խաղ էինք սպասում թե՛ Իտալիայի հավաքականից, թե՛ Ավստրիայից։ Մրցակիցը կարողացավ զարմացնել մեզ խաղի ընթացքում։
Իտալիայի հավաքականի դարպասն ուղարկված գոլի չեղարկումը թիմին ստիպեց լավ առումով վախենալ և սկսել գործել։ Երբ ամեն ինչ լավ է գնում, կորցնում ես զգոնությունը, իսկ անսպասելի խնդիրները նորմալ է։ Կարևոր է ճիշտ ժամանակին փոփոխություններ կատարելը»,- Դել Պիերոյի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
Իտալիայի հավաքականը դուրս է եկել ԵԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Բելգիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ։ Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Դանիան։