Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ճանաչվել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Ավստրիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը:
Սպինացոլան այդ խաղում գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Իտալացիները լրացուցիչ ժամանակում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել: