Գերմանական ֆուտբոլային միության ներկայացուցիչ Յենս Գրինտերը հայտնել է, որ Գերմանիայի հավաքականին թույլ չեն տվել մարզում անցկացնել «Ուեմբլի» մարզադաշտում՝ Անգլիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղից առաջ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նախատեսել է վերջին մարզումն անցկացնել «Ուեմբլիում», սակայն ՈՒԵՖԱ-ն այն չեղարկել է՝ խոտածածկը չծանրաբեռնելու համար:
«Մենք շատ կցանկանայինք մարզումը հենց այնտեղ անցկացնել: Ցավալի է, որ հավաքականը չի կարող դա անել, քանի որ մեզ մրցաշարի շատ կարևոր փուլ է սպասվում»,- Գրիտների խոսքերն է փոխանցում Sky Germany-ն:
Ահսօր՝ հունիսի 26-ին, «Ուեմբլին» կընդունի Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Իտալիա-Ավստրիա հանդիպումը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: