Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը թվիթերյան իր էջում մեկնաբանել է նորությունն այն մասին, թե ինքը Հունաստանում ընտրիքի համար 500 հազար եվրո է վճարել։
«Կարծում եմ՝ նրանք մոռացել են հիմնական ուտեստը։ Կեղծ լուրեր»,- գրել է նորվեգացի ֆուտբոլիստը։
…I think they forgot the main courses🤡🤦🏼♂️ Fake news https://t.co/sCYhKHCCzQ
— Erling Haaland (@ErlingHaaland) June 26, 2021
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողն այս ընթացքում հանգիստն անցկացնում է Հունաստանում: Ինչպես հաղորդել էր sportime.gr-ը, ֆուտբոլիստը 500 հազար եվրո է ծախսել ընթրիքի վրա, որը տևել է 5-6 ժամ: