Պաշտպան Մարսելոն, Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո, 2021/22 մրցաշրջանում կլինի «Ռեալի» նոր ավագը: Այս մասին ասել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Այո, Մարսելոն կլինի ավագը: Նա արժանի էր դրան: Դժվար է գտնել Մարսելոյի նման ձախ պաշտպան: Կարծում եմ, որ նա իր նախորդի (Ռոբերտո Կառլոսի) հետ միասին լավագույնն է: Մենք կարող ենք միայն գովել նրան», — մեջբերում է Պերեսին AS-ը:
Մարսելոն Մադրիդի «Ռեալում» խաղում է 2007 թվականից: Անցած մրցաշրջանում 33-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման և կատարել 4 գոլային փոխանցում: