Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ ակումբը պաշտոնական առաջարկ չի ստացել պաշտպան Ռաֆայել Վարանի համար:
Նա նաև հաստատեց, որ կիսապաշտպան Բրաիմ Դիասը հաջորդ մրցաշրջանը կրկին կանցկացնի «Միլանում»:
«Մենք Ռաֆայել Վարանի վերաբերյալ ոչ մի պաշտոնական առաջարկ չենք ստացել: Հիմա նա խաղում է Եվրոպայի առաջնությունում, հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Եթե նա ցանկանում է հեռանալ ակումբից այս ամառ, դրա մասին մեզ կասի:
Մենք մի քանի խաղացողների վարձավճարով կուղարկենք այլ ակումբներ: Բրաիմ Դիասը առաջընթաց ունի Միլանում: Եթե նա չկարողանա խաղալ մեր կազմում, ապա նա կխաղա Իտալիայում»,- Պերեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: