26-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին համալրել է «Արարատ-Արմենիայի» կազմը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Վիմերկատին իր կարիերան սկսել է «Միլանի» երիտասարդական ակադեմիայից, որից հետո հանդես է եկել «Պրո-Վերչելլի», «Սպեցիա», «Կարավաջիո», «Լեյրիա» և «Նոա» ակումբներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Նոա» ակումբի ֆուտբոլիստ: