Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակի նկատմամբ, հայտնում է AS-ը:
Սան Սեբաստիանի թիմի շվեդ հարձակվողը լավ է հանդես գալիս Եվրոպայի ընթացիկ առաջնությունում, որտեղ ազգային ընտրանու հետ միասին հաղթեց խումբը և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ:
Նշվում է, որ «սերուցքայինների» սկաուտները ուշադիր հետևում են 21-ամյա հարձակվողին, որն աչքի է ընկնում գերազանց դրիբլինգով արագությամբ և արդյունավետությամբ:
Անցած մրցաշրջանում Իսակին հաջողվեց 17 գոլ խփել Իսպանիայի առաջնությունում, իսկ նրա պայմանագրում կա 70 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման կետ: