«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ.
«Վուլվզի դեմ խաղում Ռեշֆորդը մեջքին մի քանի հարված ստացավ ու ավելի խորացրեց վնասվածքը: Նախկինում Ռեշֆորդը ուներ որոշակի խնդիրներ: Մենք նրան ժամանակ ենք տվել վերականգնվելու համար: Նա միշտ արագ է վերականգնվել վնասվածքներից: Հուսանք՝ այս անգամ էլ այդպես կլինի»,-ասել է Սուլշերը:
Ռեշֆորդն ԱՊԼ-ի 22 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: