«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն 4 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Հիշեցնենք՝ երեկ հարձակվողը լքեց Ֆրանսիայի հավաքականի ճամբարը, որի հետ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը, ոտքի հետ կապված խնդիրների պատճառով։
Աղբյուրի փոխանցմամբ, Դեմբելեի մոտ աջ ոտքի ազդրի երկգլխանի մկանի լուրջ վնասվածք է ախտորոշվել։ Հաղորդվում է, որ 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը կվիրահատվի։ Վիրահատական միջամտություն իրականացնելու որոշումը կայացրել է «Բարսելոնան»՝ այն համաձայնեցնելով ֆուտբոլիստի հետ։
Ավարտված մրցաշրջանում Դեմբելեն Իսպանիայի առաջնության 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Եվրո-2020-ում Դեմբելեն խմբային փուլի երկու հանդիպման է մասնակցել և չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։