NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ փլեյ-օֆֆի 7-րդ խաղում «Ատլանտան» հաղթեց «Ֆիլադելֆիային»։ Հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 21-ի գիշերը (Երևանի ժամանակով) Ֆիլադելֆիայում և ավարտվեց 103:96 հաշվով ՝ հօգուտ հյուրերի:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Քեվին Ուորտերն էր, որը վաստակեց 27 միավոր:
Սերիայում հաշիվը 4-3 է՝ հօգուտ «Ատլանտայի», որը դուրս եկավ Արևելյան կոնֆերերնցիայի եզրափակիչ: «Ատլանտան» կհանդիպի «Միլուոկի Բաքսի» հետ, որը կիսաեզրափակչում հաղթեց «Բրուքլին Նեթսին»: