Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է 15 տարով 525 միլիոն եվրոյի չափով վարկ ստանալ ամերիկյան խոշորագույն Goldman Sachs բանկից, ասվում է ակումբի պաշտոնական կայքում:
Բարսելոնայի փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն նշել է, որ պարտքի գումարը կաճի և կկազմի առնվազն 1,044 մլրդ եվրո: Նա նաև ասել է, որ այս ամենի համար կորոնավիրուսին չի կարելի մեղադրել, քանի որ ֆինանսական իրավիճակը ակումբում մինչ այս զարգանում էին նույն կերպ:
Վերաֆինանսավորման առաջարկը հաստատվել է Բարսելոնայի տնօրենների խորհրդի ճնշող մեծամասնության կողմից՝ 588 ձայն (89%):
Հիշեցնենք, որ մայիսին Բարսելոնան 500 միլիոն եվրո վարկ էր ստացել Goldman Sachs ներդրումային բանկից: