«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի վիճակի և կայունության մասին։ Կատալոնացիների նախագահը վերլուծել է իրավիճակը Խոսեպ Մարիա Բարտոմեուի ղեկավարումից հետո․
«Ակումբն ավելի վատ վիճակում է, քան ես սպասում էի, չնայած խնդիրների մասին ես նախապես գիտեի։ Ամեն ինչ կբացատրվի, քանի որ հակառակ դեպքում մենք համակիրներ կլինեին։
Երբ ես ասում եմ, որ հիմա ակումբն ավելի վատ վիճակում է, նկատի ունեմ այն, որ կան որոշ պայմանագրեր, որոնք մեզ շատ հարցերում մեզ ներքև են քաշում»,- ասել է Լապորտան։