«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե որտեղ է մտադիր շարունակել կարիերան, երբ հեռանա կատալոնական ակումբից․
«Ըստ պայմանագրի ես դեռ երեք տարի ունեմ։ Պետք է ժամանակ հատկացնեմ իմ մարմնին, քանի որ ամեն պահի այն կարող է փոխվել։ Իմ պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը, և դրանից հետո, կարծում եմ, իսկական ժամանակը կլինի ԱՄՆ տեղափոխվելու։ Ես սիրում եմ այդ երկիրը, նրա մշակույթը, NBA-ը և արկածներին ձգտումը գրավում է ինձ։ Կցանկանայի կարիերաս ավարտել այնտեղ, բայց դեռ լավը լինել ու հաղթել MLS-ում։ Ոչինչ չնվաճելն ու դաշտում ոչինչ չկարողանալ ցույց տալը իմաստ չի ունենա»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում Goal -ը։
Գրիզմանը 2019 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում», ուր տեղափոխվել է «Ատլետիկոյից»։