Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն փորձել է ծաղրել Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին պաշտպան Սերխիո Ռամոսին, բայց իսպանացին համարժեք պատասխան է տվել բրազիլացուն:
Ռոնալդինյոն թվիթերում տեղադրել է լուսանկար, որում նա խաղում է «Բարսելոնայում» և հարվածում է գնդակին, մինչ Ռամոսը դիտում է:
«Բարև Սերխիո Ռամոս: Հիշու՞մ ես այդ երեկոն»:
2005 թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը հավանաբար փորձում էր հիշեցնել իր դուբլը «Բարսելոնայի» կազմում՝ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած խաղում (3:0) 2005/06 թթ.։ Սակայն պարզվեց, որ Ռոնալդինյոն օգտագործել է լուսանկար 2006/07 մրցաշրջանից, երբ Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեուում» 2:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և ի վերջո դարձավ Իսպանիայի չեմպիոն:
Շուտով Ռամոսը պատասխանեց Ռոնալդինյոյին ՝ տեղադրելով Մադրիդի «Ռեալի» չեմպիոնական լուսանկարը:
«Այո, հիշում եմ, բայց այս մեկը, մի քանի ամիս անց, շատ ավելի լավն էր»: