Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ապաքինվել է կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Մոտ ժամանակներս 32-ամյա կիսապաշտպանը կմիանա ազգային թիմին։ Նա բաց էր թողել Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի՝ Շվեդիայի դեմ խաղը (0-0), բայց այսօր թիմի հետ կմեկնի 2-րդ տուրի՝ Լեհաստանի դեմ խաղին։
Լեհաստան-Իսպանիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին, Երևանի ժամանակով՝ 23:00-ին։