«Արարատ-Արմենիան», որը վերջերս հայտարարեց Դմիտրի Գունկոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին, ներկայացրել է, թե ովքեր ընդգրկված կլինեն ռուս մասնագետի մարզչական շտաբում։
Գլխավոր մարզչի օգնականները կլինեն Նիկոլայ Տյունին (մարզիչ-վերլուծաբան) և Դմիտրի Կուդրյաշովը։
Դարպասապահների մարզիչը կլինի Անատոլի Ռոժկովը, իսկ ֆիզպատրաստության մարզիչը՝ Ալեքսեյ Գորշկովը։
Հիշեցնենք՝ Գունկոյի վերջին ակումբը եղել է «Նոա»-ն: Ռուս մասնագետը նախկինում մարզել է նաև «Սպարտակ 2 », «Խիմկի», ակումբները, երկար տարիներ աշխատել է «Սպարտակ» ակումբի համակարգում։