Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը:
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ կողմերը գրեթե համաձայնության են եկել նոր համաձայնագրի կետերի շուրջ:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսին:
Վարանը Մադրիդի «Ռեալում» է խաղում 2011 թվականից: Անցած մրցաշրջանում նա 41 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: