СЭ-ի տեղեկություններով, Իվիցա Օլիչը Մոսկվա է ժամանել ոչ թե ԲԿՄԱ-ի հետ այս տարվա մարտի 22-ին կնքած պայմանագիրը խզելու համար, այլ որպեսզի թիմի հետ մեկնի Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի։
Թռիչքից առաջ, սակայն, 41-ամյա խորվաթ մասնագետը հանդիպում է ունեցել մոսկովյան ակումբի ղեկավարության հետ, որի ընթացքում նրան առաջարկել են մարզչական շտաբում ընդգրկել ղազախական «Տոբոլի» արդեն նախկին գլխավոր մարզիչ, հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանին։
Օլիչին, ով որպես իր օգնական ցանկացել է տեսնել բոսնիացի մասնագետ Էլվիր Ռահիմիչին, այս գաղափարը բոլորովին դուր չի եկել ու արդյունքում կողմերը որոշել են խզել պայմանագիրը՝ երկկողմ համաձայնությամբ։ Ընդ որում, Բաբայանն այսօր ԲԿՄԱ-ի հետ մեկնել է Ավստրիա, սակայն նրա՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին դեռևս հստակություն չկա։
ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների աշխատանքը դեռևս կղեկավարտի Ալեքսեյ Բերեզուցկին։