«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ըստ Eurosport-ի՝ անգլիական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիշի ու «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միշել Օյարզաբալի նկատմամբ:
Մինչդեռ «Աթլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնար Սիլվայի նկատմամբ, բայց Ֆելիշսի ու Սիլվայի մասնակցությամբ փոխանակման գործարքը գրեթե անհնար է:
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շարունակում է մնալ «Սիթիի» գլխավոր թիրախն այս ամառ: Եթե գործարքը չկայանա, ակումբը կարող է դիտարկել Ռոմելա Լուկակուին (Ինտեր) և Էրլինգ Հոլանդին (Դորտմունդի «Բորուսիա»)՝ որպես այլընտրանք: «Սիթին» նաև հետաքրքրված է Լաուտարո Մարտինեսով, սակայն ակումբը դեռ չի կապվել «Ինտերի» հետ, այլ միայն տեղեկություններ է հավաքել խաղացողի մասին:
Այս ամառ Հոլանդի տեղափոխությունը «Ման Սիթի» գրեթե անհնար է թվում: Եթե 20-ամյա հարձակվողը մնա Գերմանիայում և ևս մեկ մրցաշրջան անցկացնի այնտեղ, ապա «Սիթին» մեկ տարով կհետաձգի նրա տրանսֆերի գնումը և պայքարի մեջ կմտնի նրա տրանսֆերի համար հաջորդ ամառ:
«Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան ակնկալում է, որ ակումբն այս ամառ երկու-երեք խոշոր տրանսֆեր կիրականացնի: