Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը այս շաբաթ պայմանագիր կկնքի «Պարմայի» հետ: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի փոխանցմամբ, 43-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք՝ Բուֆոնը 2001 թվականին է դարձել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Պարմայից» 52,8 մլն եվրոյի դիմաց: 17 տարի անց Բուֆոնը հեռացավ իտալական թիմից և տեղափոխվեց ՊՍԺ, սակայն մեկ մրցաշրջան անց՝ 2019 թվականին, վերադարձավ Թուրին:
43-ամյա դարպասապահն 2020/2021 մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ «Յուվենտուսից» և գտնվում է ազատ խաղացողի կարգավիճակում: Նախորդ մրցաշրջանում նա 12 հանդիպման է մասնակցել, որոնցում 7 գոլ է բաց թողել: