Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ազգային հավաքականի թիմակից Օլիվյե Ժիրուի հետ ունեցած կոնֆլիկտի մասին։
«Եթե չբացատրվես, չասված խոսքեր կմնան։ Մի քիչ լարված վիճակ էր, բայց ամենակարևորը ամեն ինչ քննարկելն ու իրենց տեղերը դնելն է։ Կարևորը թիմ մնալն է, սա ընդամենը չնչին դրվագ էր։
Այն, ինչ ասաց Ժիրուն, ինձ այլևս չէր անհանգստացնում։ Դա հանրային ելույթի էր նման։ Ես նրան շնորհավորեցի հանդերձարանում, նա ինձ ոչինչ չասաց։ Իսկ ավելի ուշ տեսա նրա մեկանաբանությունը մամուլում։ Նա ոչ մի վատ բան չէր ասել։ Ցավալի է այն, որ նա դա հանրայնացրեց, իսկ ես կնախընտրեի, որ իր ասելիքը հանդերձարանում ասեր։ Բայց դա խնդիր չէ, այլ՝ մանրուք։ Մեր փոխհարաբերությունները չպետք է խագարեն թիմին։ Տարօրինակ է, որ ինձ ոչ ոք այդքան ակտիվ չի հարցնում Գերմանիայի հետ խաղի մասին»,- Մբապեի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։