Փարիզում ավարտվեց թենիսի Roland Garros մրցաշարը:
Տղամարդկանց եզրափակչում առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 5 սեթում՝ 6-7, 2-6, 6-3, 6-2, 6-4 հաշվով պարտության մատնեց Ստեֆանոս Ցիցիպասին:
Թենիսիստները խաղացին 4 ժամ 12 րոպե:
Ջոկոն պարտվում էր 0-2 հաշվով, բայց կարողացավ հավաքվել ու հաղթել եզրափակիչը: Սերբ թենիսիսսը մրցակցի մատուցումներից խլեց 5-ը՝ սեփականներից զիջելով 3-ը:
Կիսաեզրափակչում Ջոկովիչը հաղթել էր «Գրունտի Արքա» Ռաֆայել Նադալին:
Ջոկովիչը 2-րդ անգամ հաղթեց Roland Garros-ում:
Ջոկովիչը նվաճեց կարիերայի 19-րդ Մեծ Սաղավարտի տիտղոսը: