Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որն այս մարզաձևում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում, 21-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում՝ նախապատրաստվելով Խաղերին։
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ հավաքն իրականացվում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի հովանավորությամբ։
Դավթյանը Վրաստանի մայրաքաղաք կմեկնի հունիսի 20-ին։ Հավաքը կտևի մինչև հուլիսի 11-ը։
Ամառային օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կմեկնարկեն հուլիսի 23-ին և կտևեն մինչև օգոստոսի 8-ը։