Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծիք է հայտնել, որ թիմը լավ հանդես եկավ Թուրքիայի դեմ Եվրո-ի մեկնարկային խաղում՝ հաղթելով 3-0, բայց նաև հայտարարել է, որ դեռ վաղ է մտածել մրցաշարի եզրափակչի մասին․
«Մենք լավ հանդես եկանք։ Առաջին կեսում չկարողացանք գոլ խփել, դա հեշտ չէր, քանի որ սա մրցաշարի առաջին խաղն էր ու Թուրքիան էլ լավ թիմ է։ Եվրո-ի խաղերում պետք է ամբողջովին ներդնես ուժերդ։ Մեզ օգնեցին երկրպագուները, մենք երջանիկ ենք։ Եվ ես կարծում եմ, որ թիմը շատ լավ հանդես եկավ։
Գնդակի արագ տեղաշարժը առանցքային գործոն է։ Մենք միշտ կարողանում էինք ազատել մեկին փոխանցման հեղինակ։ Շատ կարոևոր է լավ սկսելը, և դա մեզ, հանդիսատեսներին ու բոլոր իտալացիներին ուրախացնում է։ Հիանալի երեկո էր, և ես հույս ունեմ, որ նման երեկոներ դեռ շատ կլինեն։
«Ուեմբլի՞ն»․ դրան դեռ երկար ճանապարհ կա»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում Rai Sport-ը։